ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինքն, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հևոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ և ունեն քրոնիկ հիվանդություններ, նրանց մոտ առկա է ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։

COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում նաև այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկաններ կամ կանանց կոնսուլտացիա հաճախող հղիներ, որոնց մոտ առկա է ջերմություն, հազ կամ հևոց, հաստատված COVID-19-ով մորից ծնված նորածինը, բուժաշխատողներ, որոնք աշխատում են որևէ բժշկական հաստատությունում, որոնք ունեն ջերմություն, հազ կամ հևոց։

Բացի այդ, թեստավորման են ուղեգրվում 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական հետազոտում անցնող զորակոչային տարիքի անձինք, ովքեր ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհագստացնող ախտանիշներ։

Նյութը` Armenpress