Հայաստանն այս պահին չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են․ Վարդան Տողանյան
Հայաստանն Ադրբեջանի հետ հակամարտության վերաբերյալ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին Tass.ru-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը, հարվածելով Հայաստանի տարածքներին (Վարդենիսին քաղաքի շրջակայք) ցանկանում է մեզ ներքաշել հերթական սադրանքների մեջ։ Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, բոլոր տարբերակները քննարկվում են, այս պահի դրությամբ դեռ ՀԱՊԿ-ին դիմում չի ներկայացվել, սակայն բոլոր տարբերակները դիտարկվում են, քննարկվում են»,-ասել է դեսպանը։
Դիվանագետի խոսքերով, օգտագործվելու են դիվանագիտական ամբողջ զինանոցը։ Հավանաբար, այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա կոչով։ Դեսպանը ասել է նաև, որ նախորդ գիշեր ևս անհանգիստ է եղել, կիրառվել է տարբեր տրամաչափի հրետանի, ռմբակոծվել են Մարտակերտի և Ստեփանակերտի շրջանները։ Վաղ առավոտյան Վարդենիս քաղաքի շրջանում ԱԹՍ-ը ոչնչացրել է քաղաքացիական ավտոբուս։