«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 551 դեպք, մահացել է 23 մարդ

11/01/2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աճել է 551-ով, 23 մարդ մահացել է:
StopCov պաշտոնական կայքի համաձայն` համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 239 780 դեպք:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 880 մարդ է լքել քովիդ կլինիկաները, համավարակի սկզբից մինչ օրս վերականգնվել է 226 215 հիվանդ: Մահացել է 2 796 մարդ, Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է 7 898 թեստ. Հակագենի 3527 թեստ եւ 4 371 ՊՇՌ թեստ:

Ներկայումս 506 մարդ գտնվում է կարանտինում, 3929 մարդ` հիվանդանոցներում, 722 մարդ` քովիդ հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

News.am