«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գլխավոր դատախազությունը հայտարարել է գեներալ Ռովշան Աքպերովին ձերբակալելու մասին

16/03/2021

Ինչպես հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, գերատեսչությունը հայտարարել է, որ գեներալ Ռ.Աքպերովին ձերբակալելու մասին տեղեկությունները ճիշտ են:
Գլխավոր դատախազությունը նշել է, որ հասարակությանը կտրամադրվի ավելի մանրամասն տեղեկատվություն:
Նշենք, որ Ռովշան Աքպերովը լեգենդար թիվ 777 բրիգադի հրամանատարն էր, մասնակցել է հեղաշրջման կանխարգելմանը 1995 թ.։ Ռ.Աքպերովը հեռացվել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից երկրորդ ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան