«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պենտագոնը ծրագրում է արագացնել Stinger ԶՀՀ-ի եւ Javelin հակատանկային հրթիռների արտադրությունը

29/03/2022

Պենտագոնը ծրագրում է արագացնել Stinger զենիթահրթիռային համալիրների եւ Javelin հակատանկային հրթիռների արտադրությունը, որպեսզի համալրի իր սպառված պաշարները։ 

Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ից օրական ստանալ 500 Javelin հակատանկային հրթիռ եւ 500 Stinger ԶՀՀ։ CNN-ը ծանոթացել է փաստաթղթին, որում մանրամասն ներկայացված են այն իրերը, որոնք, ըստ Ուկրաինայի, իրեն անհրաժեշտ են ԱՄՆ-ից։

Մինչեւ մարտի 7-ը ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամներն Ուկրաինա էին ուղարկել մոտ 17 000 հակատանկային հրթիռ եւ 2000 զենիթային հրթիռ։ Այդ պահից ի վեր այդ թիվն ավելացել է, սակայն թվերը չեն հրապարակվել։

Մարտի 16-ին Սպիտակ տունը հայտարարել է 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին, որը ներառում էր 800 լրացուցիչ Stinger զենիթային համալիր եւ 2000 Javelin հակատանկային հրթիռային համալիր։