«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լացիոյի երկրպագուները նորից վիրավորել են Բակայոկոյին․ Միլանը կարող է բողոքել FIGC-ին

13/09/2021

«Միլանի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն, որին վարձակալել են «Չելսիից», երեկ ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Լացիոյի» (2-0) հետ խաղում։ 
27-ամյա ֆրանսիացին 61-րդ րոպեին է փոխարինման մտել, բայց վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել է արդեն 74-րդ րոպեին։ 
Տյեմուեի՝ խաղադաշտում գտնվելու ընթացքում հյուրերի երկրպագուները ռասիստական բացականչություններ են հնչեցրել, իսկ հետո կրկնել վիրավորական արտահայտությունները։
«Հյուրերի տրիբունայից լսվող խտրական և ռասիստական բացականչությունների մասով հայտնում են,որ ակումբը որոշակի ստուգումներ անցկացնելուց հետո կդիտարկի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային բողոք ներկայացնելու հնարավորությունը»,- ասվում է «Միլանի» տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2018/19 մրցաշրջանում, երբ կիսապաշտպանը դեռ նոր էր հանդես գալիս «Միլանի» կազմում, «Լացիոն» պայմանականորեն պատժվեց փակ ֆոն-սեկտորով՝ երկրպագուների կողմից Բակայոկոյի և Ֆրանկ Կեսյեի հասցեին ուղղված ռասիստական արտահայտությունների պատճառով։