«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կանադայում հայտնաբերված անհայտ հիվանդության բռնկում

05/06/2021

Ըստ Նյու Յորք Թայմսի կանադական Նյու Բրունսվիկ նահանգում հայտնաբերվել է անհայտ հիվանդության բռնկում նյարդաբանական ախտանիշներով:
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2015-ին, այդ ժամանակից ի վեր մարզի 48 բնակչի մոտ ախտորոշվել են ախտանիշներ, իսկ վեցը մահացել են: Միևնույն ժամանակ, բժիշկները չեն կարող ախտորոշել, քանի որ հիվանդության դրսևորումները միմյանց հետ հստակ կապ չունեն:
Մասնավորապես, հիվանդների մոտ նկատվում է անքնություն, շարժողական ֆունկցիայի խանգարում, հալյուցինացիաներ, մկանային ցավ, տկարամտություն, ընկճվածություն, անհանգստություն և տեսողության խանգարում: Իրականացված թեստերը հայտնաբերել են հիվանդների գլխուղեղի ատրոֆիա և նյարդաբանական դիսֆունկցիա:
Հիվանդները 18-ից 84 տարեկան են և հիմնականում ապրում են Նյու Բրունսվիկի երկու թաղամասերում: Ներկայումս բժիշկները շարունակում են աշխատել ախտորոշման ուղղությամբ:
«Սա տկարամտություն է և հոգեբուժական դրսևորումներ, երբ ամեն ինչ, որը վերահսկվում է ուղեղի և ողնուղեղի միջոցով, անմիջապես կորչում է: Դա սարսափելի է », - նկարագրեց հիվանդների վիճակը նյարդաբան Նիլ Քեշմանը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան