ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի արևելքում վիճակը մնում է լարված
19/02/2022
Ուկրաինայի արևելքում վիճակը մնում է լարված: Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Դրանից հետո նման հայտարարություն է արել նաև Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաակտիվ գնդակոծության մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան, մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, հրթիռակոծությունից վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: