«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսպանիայում թափոններից նստարաններ են պատրաստում

10/10/2021

Իսպանիայի Վալենսիա քաղաքի դպրոցների մոտ աղբի վերամշակումից ստացված  նստարաններ են հայտնվել: Դրանք պլաստիկե շշերի խցաններից են պատրաստվել։  Նստարաններից յուրաքանչյուրը  կշռում է մոտ 35 կիլոգրամ:

Օգտագործվել է  4300 հատ խցան, որը հավաքվել է դպրոցական աղբի ընդունման կետում : Այս նստարանները հինգ անգամ ավելի ամուր են, քան փայտից  պատրաստվածները, դրանք դիմացկուն են նաև  վնասատուների նկատմամբ և չեն ճաքճքվում: Բացի դրանից, մակերեսը դիմացկուն է և նման  գրաֆիտի, ինչի շնորհիվ  ներկն ավելի ամուր է կպչում նստարանին։

Նոր նստարանները տեղադրվել են «Ապահով դպրոցական միջավայր» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է երեխաներին ցույց տալ վերամշակման կարևորությունը և նպաստել մոլորակի փրկությանը: Ակցիան դեմ է պլաստիկե թափոնների այրմանը, որն ավելի էժան է, քան վերամշակումը, և կոչ է արվում  թափոնների երկրորդ կյանք տալ և  կանխել ջերմոցային գազերի արտանետումները:

Հին անվադողերի վերամշակումն էլ  մեծ տարածում ունի Նիգերիայում։

Աֆրիկյան երկրում, Ֆրիթաունի թափոնների կառավարման վերամշակման գործարանում սկսել են արտադրել հատակի ծածկույթներ: