«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդահոյում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ ներկայացող ցուցարարներն այրել են դիմակները նահանգի Կապիտոլիումի մոտ

07/03/2021

Առնվազն 100 մարդ է հավաքվել Այդահո ամերիկյան նահանգի Կապիտոլիումի շենքի մոտ դիմակներ այրելու համար՝ ի նշան բողոքի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող սահմանափակումների դեմ, հաղորդում է Associated Press-ը:
Որոշ խմբեր համարում են դիմակներ կրելու պահանջը՝ որպես նրանց ազատությունների սահմանփակում: Ընդ որում առողջապահության համակարգի փորձագետները հայտարարում են, որ դիմակներ կրելը դանդաղեցնում է COVID-19.-ի աճի տեմպերը:
Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են մեծահասակները խրախուսում երեխաներին կրակի մեջ նետել դիմակները:
Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ Այդահոյի նահանգապետ Բրեդ Լիթլը չի սահմանել նահանգում դիմակներ կրելու պարտադիր պահանջ, սակայն նահանգի յոթ շրջաններում եւ 11 քաղաքներում այդ սահմանափակումը համարվում է պարտադիր:
Կապիտոլիում այցելող անձանց խնդրում են կրել դիմակներ, սակայն դա պարտադիր պայման չէ:
Նահանգում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 170 000 դեպք, վարակի հետեւանքով մահացել է նահանգի շուրջ 1900 բնակիչ: