«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վազգեն Թևանյանը եզրափակիչում է

05/11/2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր չորրորդ հաղթանակը տարավ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

Հայ ըմբիշը որակավորման փուլում նախ 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակիչում 11-2 հաշվով առավելության հասել ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Վազգենը մրցեց թուրք Ջունեյտ Բուդակի հետ: Մինչև վերջին վայրկյանները Վազգենը զիջում էր 1-4 հաշվով, սակայն երկու անգամ 2 միավորանոց հնարք կատարեց և հաղթեց 5-4 հաշվով: Նույն հաշվով էլ դժվարին գոտեմարտում Վազգենը հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրեհմեզին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Էրնազար Ակմատալիևի հետ: