«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերվել է զինամթերք

13/04/2022

Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13:40–ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում բնակիչը հողի մշակման ժամանակ հողի տակ կասկածելի զինամթերք է հայտնաբերել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն  ժամանել են ոստիկանները, նաև ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հայտնաբերվածը անվտանգ վայր տեղափոխելու և վնասազերծելու նպատակով ժամանել են  ԱԻՆ սակրավորները, որոնք հատուկ արկղով այն տեղափոխել են:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության  փորձաքրեագետը: