«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 23 անուն․ նրանցից մեկը՝ ՌԴ, 6-ը Իրանի քաղաքացիներ են

15/08/2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հնարավոր անհետ կորածների նոր՝ 22 հոգանոց ցուցակ։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ անհետ կորած կարող են համարվել նաեւ Իրանի՝ վեց, ՌԴ՝ մեկ քաղաքացի։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

23. Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 7 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։