«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք պաշտոնյան նշել է, թե երբ է Թուրքիան պատրաստավում Իրաքում ռազմագործողություն իրականացնել

27/03/2024

Լոնդոնում արաբերենով լույս տեսնող «Asharq Al-Awsat» թերթին հարցազրույց տված թուրք պաշտոնյան, ում անունը չի հիշատակվում, խոսել է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին։ Նա նշել է, թե Թուրքիան երբ է պատրաստվում սկսել այդ գործողությունները։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) որակում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սպասվող ռազմական գործողության  վերաբերյալ թերթին տեղեկություն փոխանցած պաշտոնյան նշել է, որ Թուրքիան Իրաքում ծրագրում է «ոչնչացնել» PKK-ի անդամներին։ 

Նա նշել է, որ «Անկարայի ծրագրի» մի մասն է պատրաստվել պատերազմից հետո տեղի ունեցող փոփոխություններին և լինել վճռական՝ զրոյացնելու անվտանգային խնդիրները տարածաշրջանում, մասնավորապես Իրաքում։

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության հարցերի շուրջ կայացել են մի շարք այցեր և հանդիպումներ։ Իրաքյան մեկ այլ աղբյուրի նշմամբ, երբ սկսվել էին պաշտոնական խորհրդակցությունները «ամեն ինչ պատրաստ էր․ այդ թվում զրոյական ժամը»: Այդ պլանը երկու երկրների միջև աննախադեպ համարելով՝ աղբյուրը հավելել է, որ իրանամետ «Հաշդ ալ-Շաաբին» կազմակերպությունը ներկա կլինի որոշ շրջաններում՝ աջակցություն ցուցաբերելու համար։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և անվտանգության ծառայությունները մոտ 5 ամիս առաջ ծրագիր են պատրաստել, որը ներառում է Անկարայի հետպատերազմյան տարբերակները և այն, թե ինչպես է վարվելու սպասվող փոփոխությունների հետ և այդտեղ  «Իրաքն ու Սիրիան այդ պատկերի մի մասն են» կազմում։

Թուրք պաշտոնյան հերքել է այն մեկնաբանությունները, թե Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններն ուղղակիորեն կապված են Գազայում տիրող իրավիճակի հետ և նշել է, որ գործողությունները կարող են սկսվել հունիսին։

Ըստ պաշտոնյայի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կմեկնի Բաղդադ, որտեղ նախատեսված է, որ կստորագրվի համատեղ գործողությունների հրամանատարական կենտրոնի և բուֆերային գոտու ստեղծման մասին համաձայնագիր։

Իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպությունը Թուրքիայի հետ համաձայնագիրը կհամարի իր հզորությունը Իրաքի, Իրանի և Թուրքիայի ռազմավարական շրջաններում և Թուրքիայի բուֆերային գոտին կօգտագործեն նաև Սիրիայի մոտ տեղակայված իրանական խմբավորումները։

Այս ամենի վերաբերյալ Բաղդադի դիվանագիտական և քաղաքական աղբյուրները նշել են, որ ամեն ինչ կընթանա ըստ պլանի, եթե Թեհրանը վճռական պահին հանդես չգա անսպասելի խաղաքարտով։
https://www.ermenihaber.am/