Բժիշկները նշել են «Օմիկրոնի» ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս վարակակրի հետ շփումից անմիջապես հետո
02/02/2022
Ամերիկացի, բրիտանացի և հարավաֆրիկացի բժիշկների խումբը թվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի ամենավաղ ի հայտ եկող ախտանշանները:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մասնագետների խոսքով՝ քորը կոկորդում, մեջքի ցավը, հոգնածությունը, փռշտալը, գիշերային քրտնարտադրությունը և մարմնի ջարդվածությունը կարող են ի հայտ գալ վարակակրի հետ շփումից երկու օր անց: Առաջին տհաճ զգացողությունների թվում նշվում է նաև գլխացավը:
Բժիշկները մասնավորեցրել են նաև, որ «Քովիդ-19»-ի նախանշանները երբեմն իրենց մասին հայտնում են շատ ավելի ուշ. վարակվածության և ախտանշանների ի հայտ գալու միջև նման դեպքերում անցնում էմինչև 14 օր: