«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Սերբիայի նախագահը բացատրել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցույց տված ձեռքի շարժումը

24/06/2020

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիացել է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված տոնական զորահանդեսով՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ նշելով, որ գործիչն այդպես է մեկնաբանել իր ցուցադրած ժեստը:

«Անհավանական զգացողություններ են, երբ կագնած ես Կարմիր հրապարակում, իսկ սերբ զինվորականները երթով անցնում են: Սրտիս մատնացույց անելով ցանկացել եմ ցույց տալ, թե որքան եմ սիրում Սերբիայի դրոշը, բանակն ու Սերբիան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի ղեկավարը:

Այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով և անցկացվել է հունիսի 24-ին:

Զորահանդեսին մասնակցել են շուրջ 15 000 զինծառայողներ: Ռուսական զորքերից բացի Կարմիր հրապարակով քայլերթ են իրականացրել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Զինված ուժերի մարտիկները:

Աղբյուրը՝  Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am