«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատերազմական իրավիճակում հիշե՛ք և խստորեն պահպանե՛ք տեղեկատվական մարտադաշտի կանոնները

21/10/2020

Հարգելի՛ հայրենակիցներ, պատերազմական իրավիճակում հիշե՛ք և խստորեն պահպանե՛ք տեղեկատվական մարտադաշտի կանոնները: 

Սոցցանցերում և անձնական հաղորդագրություններով մի՛ տարածեք նկարներ և տեսանյութեր, որոնցում առկա են զորքերի տեղաշարժի, զինվորական մեքենաների կամ մեքենաների շարասյուների, զինծառայողների, մարդկանց կուտակումների տեսարաններ, ինչպես նաև կորուստների և կրած վնասների մասին տեղեկատվություն: 

Այս ամենից թշնամին ստանում է լայնածավալ ինֆորմացիա՝ համալրելով իր ունեցած հեռախուզական տվյալներն ի վնաս մեզ:

Տեղեկատվական դաշտում նույնպես անհրաժեշտ է զինվորական վարք դրսևորել:

Զգո՛ն եղեք, հաղթելո՛ւ ենք: