«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային` Ղրիմում, Լուգանսկում և Դոնեցկում անցկացված զորահանդեսների համար

25/06/2020

Ուկրաինայի արտգործնախարարությունը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` Ղրիմում, Լուգանսկում և Դոնեցկում անցկացված զորահանդեսների համար: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Կիևում կարծում են, որ Մոսկվան իրավունք չուներ այդ տարածքներում զորահանդեսներ անցկացնել՝ «առանց ուկրաինական կողմի հետ ձեռք բերված համաձայնության»:

«Մենք 2020 թվականի հունիսի 24-ին առանց ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելու անցկացված «զորահանդեսները» Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի տարածքում, ինչպես նաև ռուսական զինված խմբավորումների անցկացրած զորահանդեսներն իրենց կողմից Ուկրաինայի` ժամանակավորապես օկուպացված Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում դիտարկում ենք որպես Ուկրաինայի գործող օրենսդրության, միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2014 թվականի մարտի 27-ի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» մասին բանաձևի բացահայտ անտեսում»,-ասված է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունում հայտարարել են նաև, որ այս «սադրանքը» ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Ռուսաստանը միտումնավոր  լարվածության հետագա սրացման է գնում ռուս-ուկրաինական հարաբերություններում և չի ցանկանում կարգավորել խնդրահարույց հարցերը, «որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի և նրա կողմից Ուկրաինայի ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիայի հետևանքով»:

Ուկրաինացի դիվանագետները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության կողմից «ժամանակավորապես օկուպացված» Դոնեցկում և Լուգանսկում զորահանդեսների անցկացումը Ռուսաստանի Դաշնության, որպես Մինսկի համաձայնագրի կողմ, պարտավորությունների կոպիտ խախտում է:

Ըստ աղբյուրի` ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, առանց քննարկելու կվերադարձնի նոտան, ինչպես եղել է ուկրաինական նախորդ երկու բողոքի նոտաների հետ այս տարվա ապրիլին:

Աղբյուր`  Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am