«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գյուղապահովագրությունը այս տարի ևս կշարունակվի

18/01/2021

Թեև դեռ ձմեռ է, սակայն Արմավիրի այգիներում գարանանային էտն արդեն սկսել են: Պետրոսյանների այգում 25 տարվա ավելի քան 100 ծիրանենի կա: Մինչև ծառերի ծաղկելը պետք է հասցնեն ասում է Կարապետ Պետրոսյանը:

Կարապետ Պետրոսյան (այգեգործ) - Մեզ ձմեռ գարուն չունենք գյուղացու գործը դա է:

Պետրոսյանների այգին նախորդ տարի բերք չտվեց: Ծաղկած ծիրենենիները ցրտահարվեցին գարնանը: Բարեբախտաբար այգու ծախսերն ապահովագրել էին: Ավելի քան մեկ հեկտարի դիմաց ապահովագրությունը կազմել էր 154 հազար դրամ: Ցրտահարվելու պատճառով փոխհատուցվել էր 1 միլիոն 296 հազար դրամ:

Ռուստամ Պետրոսյան (այգեգործ) - Միլիոնից ավել ծախս էինք արել ու էդքան էլ հետ են տվել:

Փորձնական ծրագիրը կգործի, ասում է Ռուստամը, սակայն փորձը ցույց է տալիս, որ հրդեհի, կարկուտի ու ցրտահարության ռիսկերից բացի կարևոր է, որ տևական անձրևների դիմաց ևս ապահովագրություն լինի: Եթե այդ ռիսկի ապահովագրություն լինի գյուղացիներն ապահովագրական պայմանագրեր շատ կկնքեն, վստահ է այգեգործը:

Ռուստամ Պետրոսյան - Ավելի շատ վտանգ սպասվումա ծաղկած ժամանակ երբ որ անձրևա գալիս ինքը չի բեղմնավորվում, փոշոտում չի կատարվում կարելիա ասել 100 տոկոս ցրտից բեդարա լինում:

Անցած տարի մեկնարկած գյուղապահովագրության փորձնական ծրագիրից դժգոհ չեն: Ընկերությունները 1500 պայմանագիր են կնքել՝ ապահովագրելով 2500 հեկտար: Վճարի 50-ից 60 տոկոսը սուբսիդավորել է կառավարությունը:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք չունենք դժգոհ գյուղացիներ չունենք և այդ հանգամանքը կստիպի որպեսզի 2021 թվականին մենք ունենանք ավելի շատ ֆերմերներ ընդգրկված այս ծրագրում:

Ապահովագրությունն այս տարի ևս կշարունակվի: Նախատեսվում է ապահովագրության կմինան նաև այն մարզերն ու մշակաբույսերը որոնք անցած տարի չեն ապահովագրել:

Հեղինակ`Վահե Կոստանդյան, 1Lurer.am