«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպայում առաջին երկիրը՝ Դանիան, վերացրել է COVID սահմանափակումները

01/02/2022

Փետրվարի 1-ից Դանիան չեղարկել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները, գրում է «Կոմերսանտ»-ը։

Տեղեկատվության համաձայն՝ երկրում կվերաբացվեն գիշերային ակումբներն ու ռեստորանները, իսկ դիմակներ կրելը պարտադիր է միայն հիվանդանոցներ այցելելիս։

Նշվում է, որ իշխանությունները նման որոշում են կայացրել պատվաստումների բարձր մակարդակի արդյունքում՝ դանիացիների ավելի քան 60%-ն արդեն ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, մինչդեռ ընդհանուր առմամբ ԵՄ-ում վերապատվաստվել է բնակչության  45%-ից ոչ ավելին։

Ամեն օր Դանիայում գրանցվում է COVID-19-ի մոտ 40-50 հազար նոր դեպք, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 1%-ից պակաս (5,8 մլն)։ Տեղական առողջապահական իշխանությունները գնահատում են, որ Դանիայի բնակչության 80%-ը պաշտպանված է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերից։ Երկրի սահմաններին դեռևս գործում են մի քանի սահմանափակումներ չպատվաստված ճանապարհորդների համար, որոնք ժամանում են ոչ Շենգենյան երկրներից, հայտնում է AFP-ն: