«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել Հայաստանի հարևան 2 պետություններում. արդյոք պատվաստանյութն արդյունավետ կլինի նրա դեմ պայքարում

06/01/2021

Կորոնավիրուսի նոր՝ A701V անվանումը ստացած շտամը արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում: Այն առավել հայտնի է կորոնավիրուսի «Բրիտանական» շտամ անվամբ, քանի որ առաջին անգամ այն հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով նոր շտամը մինչ այժմ հայտնաբերվել է աշխարհի 41 պետություններում: Նոր շտամի հայտնաբերման մասին արդեն հայտնել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Թուրքիայի, Թաիլանդի, Հունաստանի, Վրաստանի, Կիպրոսի և մի շարք այլ երկրների իշխանությունները: Ռուսաստանում նոր շտամով վարակման որևէ դեպք մինչ այժմ հայտնի չէ: Հայաստանում դեռևս որևէ դեպք չի հայտնաբերվել: 

Ինչու է նոր շտամը մտահոգիչ

Նոր շտամի հետ կապված երեք հիմնական գործոններ կան, որոնց ամբողջությունը գրավում է գիտնականների հատուկ ուշադրությունը:

  • Վիրուսի նոր շտամի շատ արագ ի հայտ գալը,
  • Մուտացիան տեղի է ունենում վիրուսի այնպիսի մասերում, որոնք հատուկ կարեւորություն են ներկայացնում
  • Այս մուտացիաներից որոշներն արդեն լաբորատոր պայմաններում վիրուսի ՝ բջիջներ ներթափանցելու բարձր կարողություն են ցույց տվել:

Այս ամենը միասին ենթադրում է, որ վիրուսը կարող է տարածվել ավելի արագ, սակայն այնուամենայնիվ, բացարձակ վստահություն այս հարցում դեռևս չկա: Գիտնականները համոզված են, որ նոր շտամը կարող է ավելի տարածվել միայն այն պատճառով, որ հայտնվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:

Որքան արագ է այն տարածվում 

Նոր շտամը հայտնաբերվել է 2020թ-ի սեպտեմբերին: Արդեն նոյեմբերին Լոնդոնում բոլոր վարակների մոտավորապես 25 տոկոսը կորոնավիրուսի այս տարբերակով էր վարակված: Իսկ դեկտեմբերի կեսերին՝ ավելի քան 65%-ը:

Բժիշկների կարծիքով, նոր տեսակի կորոնավիրուսը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, սակայն գիտնականները, ովքեր զբաղված են նոր շտամի ուսումնասիրություններով և դեռ չեն հայտնել իրենց ուսումնասիրությունները արդյունքները, հայտնել են, որ այն կարող է ավելի վարակիչ լինել քան նախորդը, սակայն վարակելիության տոկոսը զգալիորեն ավելի ցածր կարող է լինել, քան 70 տոկոսը:

«Այն տվյալները, որոնք առկա են բաց հասանելիությունում, լիովին բավարար չեն հստակ եւ անվերապահ եզրակացություն անելու համար այն մասին, որ վիրուսի վարակելիությունն ավելի բարձր է դարձել», - ասում է Նոթինգհեմի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Ջոնաթան Բոլը:

Նախկինում նման մուտացիաներ եղե՞լ են

Կորոնավիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել է չինական Ուհան քաղաքում, այն չէ, որ այժմ հայտնաբերվում է ամբողջ աշխարհում:

 D614G շտամը հայտնաբերվել է Եվրոպայում՝ փետրվարին, դառնալով գերիշխող բոլոր երկրներում: Մեկ այլ՝ A222V շտամը, տարածվել է ամբողջ Եվրոպայում հանգստացողների շրջանում, գերակշռելով ամռանը Իսպանիայում:

Արդյոք ավելի մահացու է նոր շտամը

Առայժմ չկան ապացույցներ, որ դա կարող է լինել այդպես։ Բայց իրավիճակը պետք է հսկողության տակ պահել: Այնուամենայնիվ, նույնիսկ այն փաստը, որ վարակվածները ավելի շատ են դառնում, կարող է խնդիրներ առաջացնել հիվանդանոցներում: Եթե նոր տարբերակը ավելի հեշտ է փոխանցվում, ապա ավելի մեծ թվով հիվանդների պետք է բուժում ստանան հիվանդանոցում:

Արդյոք նոր շտամի դեմ պայքարում ստեղծվող պատվաստանյութերը արդյունավետ կլինեն

Նոր շտամի հետազոտությունները թեև ընթացքի մեջ են, բայց հետազոտողները գտնում են, որ դեռևս ստեղծված պատվաստանյութերը կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի նոր շտամ դեմ պայքարում: Նրանք նշում են, որ աշխարհում ստեղծված բոլոր երեք առաջատար պատվաստանյութերը կարգավորում են իմունային համակարգը, որպեսզի այն հարձակվի վիրուսի տարբեր բաղադրիչների վրա, ինչը նշանակում է, որ չնայած այն հանգամանքին, որ վիրուսը մասնակի մուտացվել է, պատվաստանյութերը դեռևս արդյունավետ կարող են լինել: 

Սակայն պրոֆեսոր Գուպտայի խոսքով, եթե մենք գործ ունենք մի շարք մուտացիաների հետ, ապա այս դեպքում պետք է անհանգստանալ: «Այս վիրուսը պոտենցիալ տրամադրված է շրջանցել պատվաստանյութի կողմից տրված պաշտպանությունը», - ասում է գիտնականը։

Գլազգոյի համալսարանից պրոֆեսոր Դեւիդ Ռոբերթսոնը կարծում է, որ այս վիրուսը հավանաբար կկարողանա մուտացիաներ առաջացնել, որոնք կարող են դիմակայել պատվաստանյութին, և այդ ժամանակ ստիպված կլինեն անընդհատ ձևափոխել պատվաստանյութը, որպեսզի այն արդյունավետ լինի:

armdaily.am