«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ․ ՊՆ

12/06/2023

Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են (առողջական վիճակի պատճառով) կանչվելու վարժական հավաքներին»,- պարզաբանեց Թորոսյանը՝ շեշտելով, որ  սահմանափակում է նախատեսված միայն  պարտադիր զինվորական  ծառայությունից զորացրաված այն անձանց համար, ովքեր կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից ոչ շուտ քան մեկ տարի հետո։

Նշենք, որ ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքայան էջում գրել էր, որ  ինչո՞վ պետք է բացատրել այն երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:

«Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:

Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա:

Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները։ Խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը», - գրել է նա: