«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին. Razm.info

06/01/2022

2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին:
Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։ Կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։
Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց: