«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանից Իրան պատվիրակություն կգործուղվի

27/01/2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը, ճանապարհածախսը
և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ։