Ո՞րն է Ռոնալդուի ամենավատ ցուցանիշը
20/05/2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է անհաջող իրացնել տուգանային հարվածները:
Իտալիայի գավաթի եզրափակչում՝ «Ատալանտայի» դեմ խաղում նա տուգանային ընդամենը մեկ հարված է կատարել, որը դիպել է «պատին»: «Յուվենտուսի» կազմում նա 71 տուգանային հարված է կատարել, որից 48-ը դիպել է «պատին»: Վերջին անգամ Ռոնալդուն տուգանայինից աչքի է ընկել 2020 թ-ի հուլիսին «Տորինոյի» հետ խաղում: