«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թաիլանդում հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է քաղաքապետի թեկնածուն

02/03/2021

Մարտի 28-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրված կինը գնդակահարվել է Ռաթչաբուրի նահանգում հուղարկավորության ժամանակ: Վիրավորվել են նաեւ երեք մյուս թեկնածուները, ինչպես նաեւ շրջանային մի պաշտոնյա:
Միջադեպի պատճառները, ենթադրաբար, կապված են տեղական քաղաքականության եւ անձնական կոնֆլիկտի հետ: Կրակոցներն արձակվել են նահանգի տաճարներից մեկի աղոթքի դահլիճում: Ծանրության տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել 5 մարդիկ, որոնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Քաղաքապետի թեկնածու Վարափորն Նիամրաքսան մահացել է բուժհաստատությունում, հայտնում է Bangkok Post-ը:
Իրավապահ մարմինների աշխատակիցներին վկաները հայտնել են, որ կրակոցներն արձակվել են Բուդդայի գլխավոր պատկերի հետեւից: Հարձակվածների թիվն անհայտ է: Ոստիկանությունն այսօր դատարանի թույլտվությունն է խնդրել կասկածյալի կալանավորման համար, որը նահանգային վարչակազմի անդամ Վանչարթա Նիամրաքսան է: Նրան կառաջադրվեն սպանության, մահափորձի, ապօրինի հրազեն եւ ռազմամթերք ունենալու մեղադրանքներ, ինչպես նաեւ հանրային վայրերում առանց հարգելի պատճառի դրանք կրելու մեղադրանք: