«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարվարդի տնտեսագետ. «Թուրքիայում կարող է ավելի վատ ճգնաժամ լինել, քան 20 տարի առաջ»

29/03/2022

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետներից պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը, հայտարարելով, որ Թուրքիան կարող է հայտնվել ավելի վատ տնտեսական ճգնաժամի մեջ, քան նախկինում։ 

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) տվյալներով՝ փետրվարին սպառողական գներն աճել են մեկ ամսվա կտրվածքով 4.81%-ով,  իսկ տարեկան կտրվածքով՝ 54.44%-ով:

Ըստ տնտեսագետների՝ մարտին գնաճը կգերազանցի տարեկան 60 տոկոսը։ Պատճառը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի բացասական ազդեցությունն է պարենային ապրանքների գների և վառելիքի թանկացման վրա։

Թուրքիայում գնաճի այսքան կտրուկ տեմպի պատճառներից մեկը արժութային ճգնաժամն է, որը սկսվել է անցյալ տարվա վերջին ամիսներին։

Չնայած Էրդողանն ասում էր․ «Մենք ենք գրել տնտեսագիտության գիրքը», բայց պրոֆեսոր Ռոգոֆը նշում է, որ Թուրքիայի համար շատ դժվար է գնաճը նվազեցնել առանց տոկոսադրույքների լուրջ բարձրացման և որ Թուրքիային սպասում է շատ ավելի վատ տնտեսական ճգնաժամ, քան այն, ինչ տեղի էր ունեցել 20 տարի առաջ։

Աղբյուր`    Ermenihaber.am