«Գենտի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 33 տարեկանում
23/11/2020
Բելգիական «Գենտի» ու Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի նախկին պաշտպան Անելե Նգկոնգան 33 տարեկանում մահացել է ավտովթարի հետևանքով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը
Պատահարը տեղի է ունեցել հարավաֆրիկյան Դուբրան քաղաքում, որտեղ ֆուտբոլիստը մեկնել էր «Ամազուլու» ակումբ տեղափոխվելու համար:
2009-2016-ը Նգկոնգան 52 հանդիպում է անցկացրել ՀԱՀ-ի հավաքականի կազմում՝ մասնակցելով նաև այդ երկրում անցկացված 2010թ. աշխարհի առաջնությանը: «Գենկի» կազմում նա անցկացրել է 279 հանդիպում և դարձել նաև Բելգիայի չեմպիոն: