«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԵՄ երկրներ ուղևորությունների սահմանափակումները փուլային մոտեցմամբ վերացնելու առաջարկ է ներկայացվել

12/06/2020

Եվրահանձնաժողովը առաջարկ է ներկայացրել  Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ  երկրներին՝  մինչև 2020 թվականի հունիսի 15-ը ներքին սահմանների հսկողությունը  վերացնելու, ինչպես նաև երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ․ Հետագայում կդիտարկվի նաև սահմանափակումները փուլային վերացնելու մոտեցումը։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

ԵՄ անդամ պետությունների ընտրությամբ այլ երկրների քաղաքացիների ուղևորությունների նկատմամբ սահմանափակումները պետք է վերացվեն համաձայն  սկզբունքների ամբողջության և սահմանված չափանիշների, այդ թվում ՝ առողջական վիճակի, ուղևորության ընթացքում զսպման միջոցառումների կրառման կարողության և փոխադարձ նկատառումների հիմման վրա՝ միաժամանակ հաշվի առնելով համապատասխան աղբյուրների՝  Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկատվությունը։

Այն երկրներին, որոնց քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները երկարաձգվում են, Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել թույլատրելի ուղևորությունների կատեգորիաները․  օրինակ՝ ներառել միջազգային ուսանողներին։

Հանձնաժողովը միաժամանակ նախապատրաստում է և շուտով կհրապարկի ընդհանուր ցուցումներ ԵՄ անդամ պետությունների  համար, որը կօգնի ապահովել արտասահմանում մուտքի արտոնագրերի տրամադրման գողծողությունների և սահմանափակումների փուլային վերացման պատշաճ համակարգումը։

Ներքին գործերի գծով ԵՄ հանձնակատար Ելվա Յոհանսոնը նշել է, որ «ներքին բոլոր սահմանների հսկողությունը վերացնելուց հետո, մենք առաջարկում ենք հուլիսի 1-ից սահմանել դեպի ԵՄ ուղևորությունների համար սահմանապակումները վերացնելու պարզ և ճկուն մոտեցում։ Միջազգային ուղևորությունները կարևոր են տուրիզմի և բիզնեսի, ընտանիքների և ընկերների վերամիավորման համար։ Բոլորիս կողմից զգուշություն պահպանելով՝ ժամանակն է սահմանափակումների վերացման ուղղությամբ հստակ նախապատրաստական աշխատանք տանել այն երկրների հետ, որոնց առողջապահության հետ կապված իրավիճակը մոտ է ԵՄ-ին, և վերստին ստանձնել մուտքի արտոնագրերի հետ կապված գործողությունները»։

Նյութը` Armenpress