«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սլովակիայի շնորհիվ սկսվել է ռուսական գազի դիմաց վճարելու հարցում ԵՄ մոտեցման համակարգում. Հեգեր

02/04/2022

Սլովակիան հանդես է եկել ռուսական բնական գազի դիմաց վճարման հարցում Եվրամիության երկրների դիրքորոշումների համակարգման նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Սլովակիայի շնորհիվ սկսվել է ռուսական գազի դիմաց վճարելու հարցում Եվրամիության մոտեցման համակարգում՛՛:

Հեգերը կարևորել է ԵՄ երկրների միասնության պահպանումը բնական գազի գնման հարցում։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը, պահանջելով ռուբլով վճարումներ, ձգտում է խաթարել գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը, սակայն ԵՄ երկրները, համաձայն Գազպրոմի հետ պայմանագրում ամրագրված պայմանների, նրա խոսքով՝ կշարունակեն ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով և դոլարով: