«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիում ծայրահեղ լարված իրավիճակ է. հանրությունը՝ ընդդեմ սեռական փոքրամասնությունների

05/07/2021

Tbilisi Pride հասարակական կազմակերպություն կազմակերպել է համերաշխության շաբաթ սեռական փոքրամասնությունների հետ, որը նախատեսվում է ավարտել այսօր՝ հուլիսի 5-ին` Արժանապատվության երթով: Պահպանողական արմատական ​​կազմակերպություններն ու խմբերը դեմ են Tbilisi Pride-ին և պահանջում են արգելել Արժանապատվության երթը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ագրեսիվ խմբերի ներկայացուցիչները ներկայումս փորձում են ներխուժել Tbilisi Pride-ի գրասենյակ:

Ռուսթավելի պողոտայում «Թբիլիսիի փրայդի» հակառակորդները ցույցի ժամանակ հարձակվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, որի ընթացքում տուժել է Վրաստանի առաջին ալիքի օպերատոր Իլյա Թվալիաշվիլին: «Թբիլիսի փրայդի» հակառակորդները թույլ չէին տալիս լրագրողներին աշխատել և շշեր ու փայտեր էին նետում տարբեր լրատվամիջոցների նկարահանող խմբերի վրա: Լրագրողները տարհանվել են պարեկային ոստիկանության օգնությամբ:

Վրաստանի Հանրային ՀԸ-ն, Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել են  լրագրողների նկատմամբ բռնությունները։

Ստեղծված միջավայրը իրական վտանգ է սպառնում լրատվամիջոցների ներկայացուցիչների կյանքին և առողջությանը, կոչ ենք անում ներքին գործերի նախարարությանը կանխել հանրային տարածքում ընթացող բռնությունը. Նինո Լոմջարիա

Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով սկսվել է հետաքննություն, Ռուսթավելի պողոտայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործողությունների և մասնագիտական ​​գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:

Ավելի ուշ ծայրահեղ արմատական խմբերի ներկայացուցիչները ներխուժել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակ պատշգամբից և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները, պատռել են դրանք և նետել պատշգամբից ու այրել: Նրանք պատշգամբում կախել են Վրաստանի դրոշը:

Ռուսթավելի պողոտայում լարված իրավիճակ է: Վրաստանի խորհրդարանի մոտ են հավաքված ԼԳԲՏ անձանց ընդդիմադիրներները՝ Ռուսթավելի պողոտան փակ է: