«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Այնպես ենք անելու, որ դիմակի կրումը երկար չտևի». նախարար

26/08/2020

«Երեխաները, համեմատած նախորդ տարվա, կարճ են մնալու դպրոցում. տարրականում՝ մինչև 3 ժամ, միջին դպրոցում՝ 4-5 ժամ, և ավագ դպրոցում՝ մինչև 5-6 ժամ: Դասացուցակները կազմելիս անպայման սրա մասին կխոսենք. այնպես ենք անելու, որ դիմակի կրումը երկար չտևի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հետևում ենք իրավիճակին և մեր հերթին առաջարկներ ենք անում կանոնների թուլացման-ուժեղացման վերաբերյալ: Ծնողներին և ուսուցիչներին ուզում եմ ասել, որ լարվածության հետ մեկտեղ թուլանալու են նաև կանոնները, և կարող է ստացվել մի իրավիճակ, որ մենք ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարկենք՝ թուլացնելու համար կանոնները»,- ասաց նա:

Ա. Հարությունյանի խոսքով՝ որոշ մարդկանց և ծնողների քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում: «Այս կանոնների նկատմամբ քամահրանքը նույնն է, ինչպես ասենք՝ պատերազմի ժամանակ զենքերի ընտրության, մարտավարության և այլնի նկատմամբ նման վերաբերմունքը, ինչը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում»,- նկատեց նախարարը: