«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում. Փաշինյան

01/10/2022

Երեկ ՊՆ-ում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել: Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարազրույցում ասաց վարչապետ Նիկոլ փաշինյանը:

՛՛Դրա նպատակը եղել է մեկը. ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ոչ քլունգի, ոչ բահի, ոչ կոշիկի, ոչ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի պրոբլեմ պետք է չլինի՛՛,-նշեց նա:

Վարչապետը հավելեց. ՛՛Ես գնացել եմ, ասել եմ՝ փակ քննարկում է, խնդրում եմ, ինձ ասեք՝ ինչն է պրոբլեմը, կա՞ այդ պրոբլեմը, թե՞ չկա՛՛:

Փաշինյանն ընդգծեց, որ կատարվել է ինժեներական ահռելի աշխատանք:

՛՛Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում

փա: Այլ բան, որ ուժերն անհավասար են եղել: Այսօր ես չեմ ասում, որ մեր բանակն ամենալավ, մեր երազած վիճակում է, այնքան պրոբլեմներ կան մեր բանակում, բայց երբեմն տպավորություններն այնպիսին են, որ ՊՆ-ն բանակի մասին ամենաքիչ մտածող և ամենաքիչ տեղեկացված մարմինն է: Ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բան են հավաքում, ես հանձնարարել եմ, որ ճշտեն, հասկանանք՝ ում համար են հավաքում՛՛.-ասաց վարչապետը: