«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի վարչապետը հումանիտար օգնություն է առաջարկել Ուկրաինային

25/02/2022

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ և նրան մարդասիրական օգնություն առաջարկել, հայտնում է Իսրայելի կաբինետի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Վարչապետ Նաֆթալի Բենեթն այսօր հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Բենեթն Իսրայելի կողմից առաջարկել է հումանիտար օգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Բենեթը նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին։

Հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբաս զինված զորախմբի մուտքի մասին՝ հատուկ գործողություն իրականացնելու համար։ Ռուսաստանցիներին ուղղված ուղերձում նախագահը հիմնավորել է այս որոշումը ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Դաշնության խորհրդի սանկցիայով և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունների հետ ստորագրված համաձայնագրերով: