«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

12 մեդալ, բայց առայժմ առանց ոսկու

09/09/2021

Կազանում շարունակվող ԱՊՀ առաջին խաղերի հերթական օրը հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ՝ 1 արծաթե և 2 բրոնզե:

Արծաթե մեդալը հրաձգություն մարզաձևի, 10 մետր օդամղիչ հրացան մրցաձևում նվաճել է Հայկ Բաբայանը: Վերջինս խոցել է 623.1 միավոր և երկրորդ տեղով անցել եզրափակիչ, որտեղ պահպանել է դիրքերն ու գրավել երկրորդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականին ևս երկու բրոնզե մեդալ են բերել մուայթայ մարզաձևի ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը և 63.5 կգ քաշային Լյուսի Տեր-Դավթյանը: Հայաստանի հավաքականն այս պահին ունի 12 մեդալ՝ 5 արծաթե և 7 բրոնզե: Հիշեցնենք, որ Հայաստանից Կազան է մեկնել 54 մարզիկ: