ԱՀԿ-ն հայտնել է 30 երկրում կապիկի ծաղիկի վարակման ավելի քան 550 դեպքի մասին
01/06/2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով 30 երկրներում կապիկի ծաղիկի վարակման ավելի քան 550 հաստատված դեպք կա։
Այդ մասին ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է Վեդեմոստի-ն։
Մայիսի 30-ին 23 երկրներում գրանցվել է 257 հաստատված դեպք։
Գեբրեյեսուսը թիրախային երկրներին կոչ է արել ընդլայնել հսկողությունը, որը պետք է ներառի բնակչության առավել լայն շերտերին: