«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լուկաշենկոն պատրաստ է կազմակերպելու ՌԴ և Ուկրաինայի բանակցությունները

25/02/2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում վստահեցրել է նրան, որ Մինսկը պատրաստ է ստեղծելու բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի, ինչպես նաև պատվիրակությունների անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որն իր հերթին վստահեցրել է, որ պատրաստ կլինի ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պատվիրակությունների ժամանման համար՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև կազմակերպել բանակցություններ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։