Պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների փաթեթը՝ Պուտինի և Լավրովի դեմ
25/02/2022
Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների փաթեթը․ դրանք կկիրառվեն Պուտինի և Լավրովի դեմ։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը, փոխանցում է Ria.ru-ն։
Քաղաքական գործչի խոսքով, սակայն, ԵՄ-ն չի արգելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նապարար Սերգեյ Լավրովի մուտքը Եվրոպա:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի պատժամիջոցները կանդրադառնան օդանավերի պահեստամասերի մատակարարումներին Ռուսաստան: ԵՄ-ն պայմանավորվել է նաեւ ՌԴ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանափակումների մասին. այսուհետ նրանք կստուգվեն։