«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարմիր Շուկան թշնամու կողմից գրավվելու մտավախություն ես չունեմ և կհորդորեմ, որ ոչ ոք չունենա. Վահան Բադասյան

06/12/2021

Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամու կրակոցները չեն դադարում։ Հատկապես վերջին շրջանում կրակոցները սիստեմատիկ բնույթ են կրում։ Արցախի նախագահի անվտանգային և փախստականների հարցերով խորհրդական Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարմի Շուկայի ուղղությամբ կրակոցները մտավախության առիթ չեն տալիս։ «Կրակելն արդեն սովորական է դարձել, պատերազմի ժամանակ արկերն էլ էին սովորական է դառնում»,-ասաց Բադասյանը։

Մեր հարցին, թե մտավախություն չկա, որ այս շարունակական հրաձգությունները կարող են հետագայում դառնալ տեղային մարտերի միջոցով Կարմիր Շուկան գրավելու մարտավարություն, Բադասյանն ասաց. «Այո, ստրատեգիական մեծ նշանակություն ունի, բայց կրակոցներին մենք ուշադրություն չպիտի դարձնենք՝ չենք դարձնում ուշադրություն հատուկ։ Կարմիր Շուկան թշնամու կողմից գրավվելու մտավախություն ես չունեմ և կհորդորեմ, որ ոչ ոք չունենա»։