«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Բացահայտվել են խարդախությամբ պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր. հափշտակվել է մոտ 94 մլն ՀՀ դրամ. ԱԱԾ

18/07/2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500 հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուր`  Tert.am