«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին կոչ է արել Նիդերլանդներին զենքով օգնել Ուկրաինային

31/03/2022

Վլադիմիր Զելենսկին Նիդերլանդներին խնդրել է զենք տրամադրել Ուկրաինային և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
«Մեզ խիստ անհրաժեշտ է մի զենք, որով մենք կարող ենք անվտանգ դարձնել մեր երկինքը, որով մենք կարող ենք ապաշրջափակել մեր քաղաքները։ Ինքնաթիռներ, տանկեր, հակաօդային պաշտպանություն և հակատանկային Spike»,-ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Նիդերլանդների խորհրդարանում։
Նա նաև կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, փակել նավահանգիստները ռուսական նավերի համար և հրաժարվել Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։