Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը կարող է երկշաբաթյա լոքդաուն մտցնել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով

02/08/2021

Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին նախագահին կոչ է արել հանդիպում անցկացնել՝ երկրում Covid-19-ի դեպքերի աճի ֆոնին կարանտին մտցնելու վերաբերյալ առողջապահության նախարարի առաջարկը քննարկելու համար, հայտնում է Mehr-ը:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին նամակ էր գրել Խամենեիին, որում նախազգուշացրել էր Covid-19 համավարակի նոր մահացու ալիքի մասին եւ կոչ արել նրան երկու շաբաթով փակել երկիրը:

Այաթոլլահ Խամենեին նախագահին հորդորել է հաշվի առնել առողջապահության նախարարի առաջարկը եւ կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային աշխատանքային խմբի անդամներին հրավիրել հանդիպման՝ առողջապահության նախարարի առաջարկը քննարկելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Աղբյուր՝   news.am