«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայի վարչապետը հրաժարվել է բացառել կորոնավիրուսի պատճառով հետագա սահմանափակումները

12/10/2020

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հրաժարվել է բացառել Ֆրանսիայում հետագա սահմանափակումները այն բանից հետո, երբ հանգստյան օրերին առողջապահական մարմինները հայտնեցին վարակման 43 000 նոր դեպքերի մասին: Վիրուսի տարածումը երկրում արագանում է, եւ հիվանդանոցներում ամեն օր իրավիճակը վատթարանում է:

«Ոչինչ չի կարելի բացառել՝ հաշվի առնելով իրավիճակը մեր հիվանդանոցներում...»,- ֆրանսիական France Info հեռուստաընկերության եթերում ասել է Կաստեքսը:

Ինը խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Փարիզը եւ Մարսելը, ներկայումս առավելագույն վիրուսային ռիսկի են ենթարկվում։ Պաշտոնյաները զգուշացնում են, որ Ֆրանսիան գտնվում է COVID-19 համաճարակի երկրորդ ալիքի վրա:

«Անհրաժեշտ է ամեն կերպ խուսափել ազգային մեկուսացումից»,- նախազգուշացրել է Կաստեքսը՝ կոչ անելով ֆրանսիացիներին օգնել՝ սահմանափակելով տներում մասնավոր հավաքույթները: