«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անվճար գործիք՝ անձնական բյուջեն պլանավորելու, կառավարելու համար

16/01/2021

Անձնական բյուջեն պլանավորելու, կառավարելու համար Abcfinance.amը, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի, գործիք է ստեղծել։

Նշվում է, որ ապացուցված է՝ բյուջե կազմելն օգնում է պահպանել ֆինանսական կարգապահությունը և կուտակել անհրաժեշտ գումար։

Գործիքի միջոցով կարող եք՝

  • Դասակարգել ծախսերը և տեսնել, թե ինչի վրա եք իրականում նախատեսվածից շատ ծախսում,
  • Հստակ տեսնել կատարված ծախսերը, հեշտորեն առանձնացնել առաջնային ծախսերը և կրճատել երկրորդայինները՝ միաժամանակ խնայելով գումար ապագա նպատակների համար,
  • Տեսնել Ձեր բյուջեի ամբողջական պատկերը, պլանավորել և կառավարել այն։

Գործիքը շատ օգտակար է և բավականին հեշտ է օգտագործվում:

Ներբեռնեք անվճար՝ այստեղ: