«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայում հայտնել են՝ ձմեռն առանց ռուսական գազի գոյատևելու անհնարինության մասին

17/07/2022

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն ասել է, որ գազի առկա պաշարները՝ առանց Ռուսաստանից մատակարարումների, բավարար չեն լինի ձմռանը գոյատևելու համար։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին Bild am Sontag-ին տված հարցազրույցում։

«Գազի պահետստարանները գրեթե 65%-ով լցված են։ Սա համեմատ  լավ է, քան նախորդ շաբաթներին, բայց դեռ բավարար չէ ձմեռը առանց ռուսական գազի գոյատևելու համար: «Հյուսիսային հոսք 1» գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքները պետք է ավարտվեն հինգշաբթի օրը։ Հիմա շատ բան կախված է նրանից, թե գազը կանցնի խողովակաշարով և թե ինչ քանակության»,- ասել է Մյուլլերը։

Նա խոստացել է, որ տնային տնտեսությունների համար ջեռուցումը չի անջատվի, նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում Գերմանիան վառելիք կգնի Նորվեգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից կամ հեղուկ բնական գազի տերմինալների միջոցով։

Հուլիսի 11-ից «Հյուսիսային հոսք 1»-ը, որը գազ է մատակարարում Ռուսաստանից Գերմանիա, գտնվում է տեխնիկական սպասարկման փուլում։ Վերանորոգման աշխատանքները կշարունակվեն  մինչև հուլիսի 21-ը։ Վերանորոգման ժամանակահատվածում մատակարարումներ չեն կատարվում։ Աշխատանքը նախապես ծրագրված էր և համաձայնեցված տրանսպորտային գործընկերների հետ, Մոսկվան բազմիցս նշել է, որ այստեղ քաղաքական երանգ չկա։