«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիան տուգանքներ է սահմանել տարեցների համար, ովքեր չեն պատվաստվել COVID-19-ի դեմ

01/02/2022

50 եւ դրանից բարձր տարիքի բոլոր իտալացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ եւ չունեն պատվաստումից բժշկական ազատում, երեքշաբթի օրվանից ռիսկի են դիմում տուգանվել 100 եվրոյի չափով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Համապատասխան որոշումն ավելի վաղ ընդունել էր Իտալիայի Նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ին Ապենիններում պարտադիր պատվաստում է սահմանել 50+ տարիքային կատեգորիայի համար։ Միաժամանակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել փետրվարի ընթացքում ստանալ COVID-19-ի դեմ դեղամիջոցի առնվազն առաջին չափաբաժինը։ 

Նրանք, ովքեր դա չեն արել, երկու շաբաթից պարզապես չեն կարողանա աշխատանքի անցնել։ Փետրվարի 15-ից 50 տարեկանից բարձր բոլոր իտալացիներից կպահանջվի ներկայացնել այսպես կոչված «ընդլայնված» կանաչ անցագիր՝ աշխատավայր մուտք գործելու համար։ 

Կարեւոր է նաեւ, որ պատվաստված իտալացիների համար, ովքեր չեն ստացել լրացուցիչ չափաբաժին, «ուժեղացված» green pass-ի վավերականությունն այժմ կրճատվում է ինը ամսից մինչեւ վեց ամիս:

Չնայած այս բոլոր խստացումներին՝ Իտալիայի իշխանությունները երկար ժամանակ առաջին անգամ նախանշել են համաճարակի հետ կապված սահմանափակող միջոցների որոշակի մեղմացում: Երկուշաբթի երեկոյան Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հրաման է ստորագրել, որով երկարաձգվում է բժշկական դիմակների կրումը դրսում եւ դիսկոտեկների փակումը մինչեւ փետրվարի 10-ը: Սակայն արդեն հայտնի է, որ եթե վարակվածների թվի ներկայիս նվազման միտումը շարունակվի, այս երկու միջոցառումներն էլ փետրվարի 11-ից կչեղարկվեն։