«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը. ԵԽ պատգամավոր

24/04/2021

Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար:
«Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի:
Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք քաղել: Այսօր անմեղ մարդիկ շարունակում են գերի պահվել, նրանք հետապնդումների են ենթարկվում և սպանվում՝ միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Մենք պետք է շարունակենք պայքարել՝ հանուն նրանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության: Չպետք է մոռանանք և կրկնենք մեկդարյա վաղեմություն ունեցող ողբերգական դեպքերը»,- ասել է ԵԺԿ փոխնախագահ Կովաչևը: