«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկու անգամ կկրճատվեն Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների թիվը

20/05/2021

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկու անգամ կրճատել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Դա կլինի ոչ ավելի, քան 78 հազար մարդ (առանց մարզիկների):

Նշվում է, որ կարգելվի պետությունների ղեկավարների և նախարարների հանդիպումը իրենց իսկ օլիմպիականների հետ:

Արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին խորհուրդ  է տրվում  հնարավորինս կարճ ժամանակահատվածում մնալ Ճապոնիայում, չօգտվել հասարակական տրանսպորտից և գտնվել միայն  Տոկիոյի տարածքում: Եթե նրանք համաձայնեն կատարել այդ պահանջները և կորոնավիրուսի  թեստեր անցնեն, ապա Ճապոնիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտինը նրանց համար կչեղարկվի: