«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել

09/03/2023

Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ: 

Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական   հայցի հիման վրա: 

Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «Թուրք ազգի դավաճան»:

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button