«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սողոմոնյան կղզիները հայտարարել են, որ չինական ռազմական բազայի տեղակայում թույլ չեն տա

01/04/2022

Սողոմոնյան կղզիները հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսի կղզիներում չինական ռազմաբազայի տեղակայում թույլ չեն տա՝ չնայած Պեկինի հետ անվտանգության պայմանագիր կնքելու պլաններին:

Երկու երկրների պաշտոնյաների կողմից անվտանգության համաձայնագրի նախագծի նախաստորագրման հաջորդ օրը Սողոմոնյան կղզիների վարչապետ Մանասե Սոգավարեի գրասենյակը հայտարարել էր, որ համաձայնագիրը ռազմաբազայի ստեղծում չի ենթադրում, փոխանցում է Reuters-ը:

Սոգավարեն Չինաստանի հետ անվտանգության պայմանագրի մանրամասները չի հրապարակել։ Նախարարները դեռ չեն ստորագրել այն։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության համաձայնագրի «ելակետը» մարդկանց եւ ունեցվածքի անվտանգության ապահովումն է:

«Դրանում որեւէ ռազմական ենթատեքստ չա,- ուրբաթ լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:- Համապատասխան դիտողություններն ու շահարկումները ԶԼՄ-ներում անհիմն են».